«Արսենալ»-ը հաղթեց «Ռեն»-ին և Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արսենալ»-ը հաղթեց «Ռեն»-ին և Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում հյուրընկալեց «Ռեն»-ին առավելության հասավ (3:0):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «զինագործները» հանդիպման մեկնարկից ընդամենը 5 րոպե անց առաջ անցան հաշվի մեջ: Աչքի ընկավ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: Հանդիպման 15-րդ րոպեին «Արսենալ»-ից Մայթլենդ-Նայլսի գնդակը կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Առաջին կեսում գնդակին տիրելու առավելությունն ըստ վիճակագրության «Արսենալ»-ի կողմն էր: Երկրորդ կեսում կրկին առավելություն ուներ «Արսենալ»-ը, բայց թիմը առավելությունը գոլի վերածեց միայն 72-րդ րոպեին, երբ դուբլ ձևակերպեց Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը:

Երկու խաղերի ընդհանուր 4:3 հաշվով Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ դուրս եկավ «Արսենալ»-ը:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 69-րդ րոպեին:

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա մարտի 15-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում