Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. Հայաստանի առաջին ներկայացուցիչը կպայքարի եզրափակիչ դուրս գալու համար

Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. Հայաստանի առաջին ներկայացուցիչը կպայքարի եզրափակիչ դուրս գալու համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Tert.am:  Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում այսօր մեկնարկում է կիսաեզրափակիչ փուլը:

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն արդեն իսկ հասել է աննախադեպ արդյունքի՝ կիսաեզրափակչում ունենալով 5 մասնակից:

Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս կգա և եզրափակչի համար կպայքարի 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:

Հայաստանի մյուս 4 ներկայացուցիչները՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 64 կգ քաշային Անի Հովսեփյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը կիսաեզրափակչի իրենց մենամարտերը կանցկացնեն վաղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում