Հայտնի է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում «Արսենալ»-ի մրցակիցը

Հայտնի է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում «Արսենալ»-ի մրցակիցը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հաջորդ փուլի ուղեգրի համար միմյանց դեմ կմրցեն հետևյալ զույգերը`

«Նապոլի» (Իտալիա)- «Արսենալ» (Անգլիա)

«Վիլիառեալ» (Իսպանիա)- «Վալենսիա» (Իսպանիա)

«Բենֆիկա» (Պորտուգալիա)- «Ֆրանկֆուրտ» (Գերմանիա)

«Սլավիա» (Չեխիա)- «Չելսի» (Անգլիա)

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 11-ին, իսկ պատասխան խաղերը` ապրիլի 18-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում