Չեմպիոնների լիգա. Մեսսին ու Ռոնալդուն կարող են միմյանց հանդիպել միայն եզրափակչում

Չեմպիոնների լիգա. Մեսսին ու Ռոնալդուն կարող են միմյանց հանդիպել միայն եզրափակչում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Tert.am: Այսօր` մարտի 15-ին, ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում (Շվեյցարիա) կայացել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում «Բարսելոնան» ու «Յուվենտուսը», որի կազմերում հանդես են գալիս հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուն, եզրափակչից շուտ չեն հանդիպի միմյանց:

ՉԼ-ի քառորդ եզրափակչի վիճակահանության արդյունքներն են`

«Տոտենհեմ» (Անգլիա)/ «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Այաքս» (Հոլանդիա) / «Յուվենտուս» (Իտալիա)

«Բարսելոնա» (Իսպանիա)/ «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Լիվերպուլ» (Անգլիա) / «Պորտու» (Պորտուգալիա)

Չեմպիոնների լիգայի եզրափակչում նոմինալ դաշտի տերը կլինի առաջին կիսաեզրափակչի հաղթողը:

1/4 եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 9-ին և 10-ին, պատասխանները` ապրիլի 16-ին և 17-ին: Առաջին կիսաեզրափակիչները կկայանան ապրիլի 30-ին և մայիսի 1-ին, պատասխանները` մայիսի 7-ին և 8-ին: Եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում