USD
EUR
RUB

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի տնային խաղերի տոմսերը կարող են արժենալ մինչև 12 հազար դրամ

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Times.am: ՀՖՖ-ն, ինչպես հայտնի է, տոմսային քաղաքականության նոր կոնցեպտ է մշակել: Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան՝ որպես խաղի կազմակերպիչ և ընդունող կողմ, իրավասու է վաճառել կամ անհատույց տրամադրել ազգային հավաքականի տնային հանդիպումների տոմսերը` համաձայն նախապես սահմանված գնացուցակի և կարգի:

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Տոմսերի գների սահմանումն իրականացվում է ըստ խաղերի դասակարգման: Տոմսերի հստակ տեղաբաշխումն իրականացվում է ըստ տոմսերի դասակարգման:

Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության ընտրական յուրաքանչյուր մրցաշրջանից առաջ կկատարվի Հայաստանի ազգային հավաքականի խաղերի դասակարգում՝ համաձայն ՈՒԵՖԱ-ի՝ ազգային հավաքականների ներքին շրջանառության դասակարգման: Ներկայումս մեր հավաքականն ընդգրկված է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի 2020 առաջնության ընտրական փուլի J խմբում, որտեղ խաղերը կդասակարգվեն A, B և C կարգերի:

Իտալիայի ազգային հավաքականի հետ տնային հանդիպումը կունենա A կարգ, Բոսնիա և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի և Հունաստանի ազգային հավաքականների հետ տնային հանդիպումները՝ B կարգ, իսկ Լիխտեյնշտեյնի ազգային հավաքականի հետ տնային հանդիպումը՝ C կարգ:

Տոմսերի գները կսահմանվեն ըստ խաղերի կարգերի: Ամենաբարձր արժեք կունենան A կարգի խաղերի տոմսերը: Ֆիքսված կարգերով խաղերի տոմսերի գները կարող են փոփոխվել այն պարագայում, եթե տվյալ խաղը որոշիչ դեր ունենա խմբից դուրս գալու համար:

Առանձնացվում են 1, 2, 3, 4, 5 և VIP կատեգորիաների տոմսեր: Արժեքով նվազագույն տոմսերը համարվում են 5-րդ կատեգորիայի տոմսերը: 5-րդ կատեգորիայի տոմսերը տեղաբաշխվում են Հյուսիսային և Հարավային տրիբունաներում ամբողջապես:

Արժեքով հաջորդ նվազագույն կարգի տոմսերը 4-րդ կատեգորիայի տոմսերն են: 4-րդ կատեգորիայի տոմսերը տեղաբաշխվում են Արևելյան տրիբունայի անկյունային 2 սեկտորներում:

3-րդ կատեգորիայի տոմսերը զբաղեցնում են Արևելյան տրիբունայի կենտրոնական հատվածը:

2-րդ կատեգորիայի տոմսերը զբաղեցնում են Արևմտյան տրիբունայի ծայրամասային 2 սեկտորները:

1-ին կատեգորիայի տոմսերը զբաղեցնում են Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատվածը՝ չներառելով VIP կատեգորիան: VIP կատեգորիայի տոմսերը տեղակայված են Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատվածում՝ առանձնացված սև, կաշվե թիկնաթոռներով:

VIP կատեգորիայի տոմսերը վաճառքի ենթակա չեն: Ստորև ներկայացվում են տոմսերի գներն ըստ խաղի կարգի և տոմսի դասակարգման.

Լրահոս
Բասկետբոլի Հայաստանի Գավաթ. Արցախը եզրափակչում է Հայ ձյուդոիստները հաջողության չեն հասել Եկատերինբուրգում Գեղասահորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում Մեսսին գերազանցել է «Բարսելոնում» տոնած հաղթանակների քանակի Խավիի ռեկորդը Հայաստանը ներկայացնող 8 շախմատիստներ մեկնարկում են Եվրոպայի անհատական առաջնությունում Լա Լիգա. «Ռեալը» հաղթեց «Սելտային» (տեսանյութ) Լեռանադահուկորդ Աշոտ Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել Թուրքիայում Բռնցքամարտիկներ Գրիգորյանը և Հովսեփյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում են Հարոյանը բաց է թողեց «Ուրալ»-ԲԿՄԱ հանդիպումը Դուգլաս Կոստա. Ռոնալդուն շատ արագ բոլորին գրավեց «Յուվենտուսում» «Փյունիկ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Արցախ»-ին «Արցախ»-ը հաղթեց բասկետբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի Մ15 տարեկանների թիմը ոչ-ոքի խաղաց Վրաստանի հետ Ալեքսանդր Կարապետյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայանա ընդլայնված կազմով Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը փոփոխության կենթարկվի Հանգստյան օրերին կայանալիք ֆուտբոլային խաղերը Բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր «Ժետիսուն» հաղթել է «Կայսարին». Կամո Հովհաննիսյանն ու Տիգրան Բարսեղյանը խաղացել են միմյանց դեմ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի տնային խաղերի տոմսերը կարող են արժենալ մինչև 12 հազար դրամ Չեմպիոնների լիգա. Մեսսին ու Ռոնալդուն կարող են միմյանց հանդիպել միայն եզրափակչում «Սևիլիան» հեռացրել է գլխավոր մարզչին. նրան փոխարինողի անունը հայտնի է Հայտնի է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում «Արսենալ»-ի մրցակիցը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի զույգերը հայտնի են «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում. Գիգզ NBA. Ջեյմսի 29 միավորը չի օգնել. «Լեյկերսը» պարտվել է «Տորոնտոյին» (տեսանյութ) Լիլիթ Մկրտչյանն աշխարհի թիմային առաջնությունում արժանացավ անհատական բրոնզե մեդալի Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. Հայաստանի առաջին ներկայացուցիչը կպայքարի եզրափակիչ դուրս գալու համար Ունայ Էմերի. Եվրոպա լիգան ևս մեկ տիտղոս է, որի համար «Արսենալը» կարող է պայքարել «Արսենալ»-ը հաղթեց «Ռեն»-ին և Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Պաշտոնական. «Պորտուի» ֆուտբոլիստը տեղափոխվում է «Ռեալ» Եվրո-2020. հայ մասնագետը նշանակվել է Մոլդովա-Ֆրանսիա հանդիպման տեսուչ ՀՖՖ-ն խոչընդոտում է Red Eagles ֆան ակումբի գործունեությանը Շախմատի կանանց հավաքականը աշխարհի թիմային առաջնության վերջին տուրում ևս ձախողվեց Մարմնամարզության Հայաստանի առաջնության հաղթողները հայտնի են Ինդիան-Ուելս. Խաչանովը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Նադալին Լիանա Գյուրջյանը՝ ծանրամարտի աշխարհի պատանեկան փոխչեմպիոն Ծաղրանկար. Ռոնալդուն կրկին հայտնվեց Մեսսիի ստվերում Մեսսի. Այն, ինչ արեցին Ռոնալդուն և «Յուվենտուսը», տպավորիչ էր Ռոնալդուն ու Մեսսին Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների թվում են
website by Sargssyan