«Փյունիկ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Արցախ»-ին

«Փյունիկ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Արցախ»-ին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնությանը բարձրագույն խմբի 23-րդ տուրի շրջանակներում «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Արցախ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկ»-ին հաջողվեց հաղթանակ տոնել նվազագույն հաշվով: Միակ գնդակը հեղինակեց Մոհամեդ Կոնատեն: Այս հաղթանակից հետո «Փյունիկ»-ը հավասարվեց մրցաշարային աղյուսակի առաջատարին` «Ալաշկերտ»-ին, որը դեռևս մեկ խաղ քիչ է անցկացրել:

Նախօրեին կայացած «Գանձասար-Կապան»-«Շիրակ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 23-րդ տուրի ևս երկու հանդիպում կկայանա մարտի 17-ին, որտեղ կմրցեն հետևյալ զույգերը` «Բանանց»-«Արարատ», «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում