Լա Լիգա. «Ռեալը» հաղթեց «Սելտային» (տեսանյութ)

Լա Լիգա. «Ռեալը» հաղթեց «Սելտային» (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Tert.am: Իսպանիայի Լա Լիգայի 28-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ հանդիպեց «Սելտային»:

Զինեդին Զիդանի վերադարձից հետո սա «սերուցքայինների» առաջին հանդիպումն էր: Մադրիդյան ակումբը շատ վստահ հաղթանակ տարավ՝ առավելության հասնելով 2:0 հաշվով:

Հանդիպման հաշիվը 62-րդ րոպեին բացեց Իսկոն, որը Սոլարիի օրոք շատ հաճախ նույնիսկ դուրս էր մնում թիմի հայտացուցակից: Խաղի վերջնամասում հաշիվը կրկնապատկեց Գարեթ Բեյլը: Ուելսցին աչքի ընկավ 77-րդ րոպեին:

«Ռեալն» այս հաղթանակից հետո վաստակում է 54 միավոր ու երրորդ հորիզոնականում է: «Սելտան» 25 միավորով 18-րդն է:

«Ռեալ»-«Սելտա»՝ 2:0

Գոլերը՝ Իսկո (62), Բեյլ (77′)

Հետևեք մեզ նաև Telegram-ում