Գեղասահորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում

Գեղասահորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գեղասահքի հավաքականի երկու անդամները մեկնարկում են աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենասահքում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրում հանդես կգա մարտի 21-ին, իսկ ազատ ծրագրով` մարտի 23-ին:

Կանանց մենասահքում Անաստասիա Գալուստյանը կմեկնարկի մարտի 20-ին, իսկ ազատ ծրագրով` մարտի 22-ին:

Գեղասահքի աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվում է ճապոնական Սաիտանա քաղաքում: Այն մեկնարկել է մարտի 18-ին և կեզրափակվի մարտի 24-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում