Գրիգորյանը և Դանիելյանը Տաշքենդում կիսեցին 3-6-րդ տեղերը

Գրիգորյանը և Դանիելյանը Տաշքենդում կիսեցին 3-6-րդ տեղերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստերներ Վահե Դանիելյանը և Կարեն Գրիգորյանը Տաշքենդի մրցաշարում կիսեցին 3-6-րդ հորիզոնականները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտվեց Ագզամովի հիշատակին նվիրված «Տաշքենդ Օփեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 73 շախմատիստ՝12 երկրից, այդ թվում 12 գրոսմայստեր:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Ալեքսեյ Ֆյոդորովը, որը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: 7 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց Շամշիդին Վոհիդովը: Հայաստանի ներկայացուցիչներ Վահե Դանիելյանը և Կարեն Գրիգորյանը վաստակեցին 6.5-ական միավոր և կիսեցին 3-6-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկի արդյունքներով Դանիելյանը գրավեց 4-րդ, իսկ Գրիգորյանը՝ 5-րդ հորիզոնականը:

Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը 5 միավորով զբաղեցրեց 26-րդ հորիզոնականը:
Մրցաշարում մեր մասնակիցներից անհրաժեշտ է առանձնացնել Վահե Դանիելյանի ելույթը, որը մրցաշարում լրացրեց միջազգային գրոսմայստերի նորմա, ինչպես նաև 75 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում