Բոսնիա-Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն դանիացի մրցավարները

Բոսնիա-Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն դանիացի մրցավարները

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Բոսնիա-Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն դանիացի մրցավարները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սարաևոյում կայանալիք խաղի գլխավոր մրցավարը կլինի Յակոբ Կելետը, որին եզրերում կօգնեն Լարս Հումելգրադը եւ Հեյնե Սորենսենը:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ընտրանին ընդգրկված է J խմբում, որտեղ կմրցի Իտալիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի թիմերի հետ: Առաջին հանդիպումը Արմեն Գյուլբուդաղյանցի սաները կանցկացնեն մարտի 23-ին Սարաևոյում` հյուրընկալվելով Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին: Այնուհետև` մարտի 26-ին, Երևանում ուժերը կչափեն Ֆինլանդիայի ընտրանու հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում