«Տղերք, մի վախեցեք». Մխիթարյանը՝ Մ-19 հավաքականի ֆուտբոլիստներին

«Տղերք, մի վախեցեք». Մխիթարյանը՝ Մ-19 հավաքականի ֆուտբոլիստներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, Panorama.am: Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ամռանը Հայաստանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության դեսպանն է, այսօր հանդիպել է Հայաստանի Մ-19 հավաքականի ֆուտբոլիստների հետ:

«Գիտեք այդ առաջնության կարևորությունը, բայց ընդհանրապես մի մտածեք, երկար ժամանակ ունեք, լավ պատրաստվեք, ամենակարևորը՝ որ ինքներդ վստահ լինեք ձեր վրա, այդ դեպքում մարզիչն էլ ավելի կվստահի ձեզ։ Տղերք, մի վախեցեք, սա ձեր համար շատ լավ հնարավորություն է, այստեղից հետո կարող եք գնալ Եվրոպա և շատ մեծ հնարավորություններ ստանալ»,– դիմելով տղաներին՝ ասաց Մխիթարյանը։

Նշենք, որ Մխիթարյանը եկել է հայրենիք՝ մասնակցելու ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի հանդիպումներին:

Մարտի 23-ին Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ, իսկ մարտի 26-ին Երևանում կընդունի Ֆինլանդիայի ընտրանուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում