«Յուվենտուսը» չի մեկնի ԱՄՆ Ռոնալդուի պատճառով

«Յուվենտուսը» չի մեկնի ԱՄՆ Ռոնալդուի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, Panorama.am: Թուրինի «Յուվենտուսը» չի մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային չեմպիոնների գավաթի ավանդական ամառային մրցաշարին։ Թուրինցիները խուսափում են ԱՄՆ այցելությունից իրենց թիմակից Քրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ ԱՄՆ-ում ընթացող հետաքննության պատճառով։ Նրան ԱՄՆ-ում մեղադրում են բռնաբարության մեջ։ sport24.ru-ի հաղորդմամբ, այս մասին գրում է The New York Times-ը։

ԱՄՆ-ի փոխարեն «Յուվենտուսը» մասնակցելու է նմանատիպ մրցաշարի Ասիայում։ Ամենայն հավանականությամբ, խաղերը կկայանան Սինգապուրում և Չինաստանում։ Բացի «Յուվենտուսից», կմասնակցեն «Տոտենհեմն» ու «Մանչեսթր Յունայթեդը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում