Եվգենյա Մեդվեդևան բրոնզե մեդալ է նվաճել գեղասահքի աշխարհի առաջնությունում

Եվգենյա Մեդվեդևան բրոնզե մեդալ է նվաճել գեղասահքի աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, Panorama.am: Հայկական արմատներով ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան Ճապոնիայում ընթացող աշխարհի առաջնության կանանց մենապայքարում բրոնզե մեդալ է նվաճել` 223,80 միավորով:

Կարիերայում առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանը ներկայացնող 16-ամյա գեղասահորդուհի Ալինա Զագիտովան, որը կարճ ծրագրից հետո պահպանել է առաջատարի դիրքն ու վաստակել 237,50 միավոր:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի ներկայացուցիչ Էլիզաբետ Տուրսինբաևան` 224,76 միավորով:

Վաղը` մարտի 23-ին, մեդալներ կխաղարկեն տղամարդիկ և պարային զույգերը:

Հիշեցնենք` Սայտամա քաղաքում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնության կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը 35 մասնակիցների պայքարում զբաղեցրել էր 31-րդ տեղը` չկարողանալով վաստակել ազատ ծրագրին մասնակցելու իրավունք:

Կանանց մենասահքում Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը նույնպես չէր հաղթահարել որակավորման փուլը՝ կարճ ծրագրում ցույց տալով նախավերջին արդյունքը՝ 47.75 միավորով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում