«Արագածը» տարավ իր առաջին հաղթանակը բասկետբոլի առաջնության կիսաեզրափակչում

«Արագածը» տարավ իր առաջին հաղթանակը բասկետբոլի առաջնության կիսաեզրափակչում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնությունում կայացավ կիսաեզրափակչի առաջին հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ա լիգայի 1/2 եզրափակչի առաջին խաղում «Արագածը»-ը սեփական հարկի տակ լարված և հավասար պայքարում, ի վերջո 107 – 101 հաշվով առավելության հասավ «Արթիկ- Ման Հոլդինգ»-ի նկատմամբ և կիսաեզրափակչում իր օգտին հաշիվը դարձրեց 2-1:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ժաքորի Փեյնը (Արագած), ով վաստակեց 37 միավոր, 4 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 8 արդյունավետ փոխանցում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում