Ինչ մարզաշապիկով կխաղան Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները Բոսնիայի հետ

Ինչ մարզաշապիկով կխաղան Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները Բոսնիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, Panorama.am: Նախախաղային խորհրդակցության ժամանակ հաստատվել են Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպման մասնակից թիմերի մարզաշապիկների գույները:

ՀՖՖ-ի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, մերոնք այսօր կխաղան սպիտակ, իսկ բոսնիացիները՝ կապույտ մարզահագուստով:

Հիշեցնենք՝ Եվրո-2020-ի ընտրական փուլի հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 23-ին, Սարաևոյի «Գրբավիցա» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:

Հետևեք մեզ նաև Telegram-ում