Ֆուտբոլի Մ19 տարեկանների թիմը պարտվել է Լատվիայի հավաքականին

Ֆուտբոլի Մ19 տարեկանների թիմը պարտվել է Լատվիայի հավաքականին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Times.am: Կայացավ Լատվիայի և Հայաստանի մինչև 19 տարեկաների ֆուտբոլի հավաքականների երկրորդ ընկերական հանդիպումը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Լատվիայի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով: Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Գերման Կուրբաշյանը:

Հայաստանի Մ19 հավաքականի մեկնարկային կազմը հետևյալն էր. 12. Նարեկ Հովհաննիսյան, 8. Արսեն Եղիազարյան, 4. Արման Ղազարյան, 10. Սերգեյ Մկրտչյան, 11. Էրիկ Ավետիսյան, 6. Ռաֆիկ Միսակյան, 7. Մարտին Գրիգորյան, 15. Գերման Կուրբաշյան, 18. Էրիկ Ազիզյան, 20. Երջանիկ Ղուբասարյան, 2. Յուրի Օգանեսյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում