Ազատ ոճային ըմբիշները հավաք են անցկացնում Օլիմպավանում

Ազատ ոճային ըմբիշները հավաք են անցկացնում Օլիմպավանում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Times.am:  Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանիները այսօրվանից հավաք են անցկացնում «Օլիմպավանում», գրում է ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մեծահասակների համար սա վերջին հավաքն է՝ մինչև Եվրոպայի առաջնությունը:

Այնտեղից մեր ընտրանին ապրիլի 6-ին կմեկնի Ռումինիա: Նրանց հետ, մինչև ապրիլի 5-ը, համատեղ հավաք են անցկացնում նաև երիտասարդ ըմբիշները:

Վերջիններս արդեն ապրիլի 10-22-ը հավաքի կլինեն Ծաղկաձորում, որից հետո ապրիլի 23-27-ը կմեկնեն Բելառուս՝ միջազգային մրցաշարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում