USD
EUR
RUB

Հայ մարմնամարզիկների գլխավոր մարզիչը գերազանց է գնահատում Դոհայում ազգային թիմի ելույթը

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությունում ազգային թիմի մասնակցությունը գնահատում է գերազանց:

«Աշխարհի գավաթի այս խաղարկությունը մեզ համար շատ հաջող ստացվեց, և մենք 100 տոկոսանոց արդյունքի հասանք` քանի որ մեր 4 մասնակիցներն էլ դուրս եկան եզրափակիչ: Ոչ մի թիմ նման արդյունք չի գրանցել: Մեզ համար անսպասելի էր եզրափակիչում 3 մեդալ նվաճելը: Եթե նման մասնակցություն ունենանք Եվրոպայի առաջնությունում, ապա շատ լավ կլինի»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերոբյանը:

Խոսելով առանձին մասնակիցների մասին` նա փաստեց, որ հրաշալի հանդես եկավ Արթուր Դավթյանը, ով վնասվածք ուներ, սակայն կարողացավ մեդալ նվաճել: «Մեզ համար կարևոր է նաև այն, որ լավ մասնակցենք Եվրոպայի առաջնությանը, քանի որ այն որակավորում է տալիս Մինսկի Եվրոպական խաղերից առաջ»,- ասաց մարզիչը:

Սերոբյանի պնդմամբ` հավաքականը մեծ դժվարությունների է բախվում, քանի որ հավաքական թիմը բժիշկ չունի, և մարզիկները վնասվածքների ժամանակ չգիտեն՝ ինչ անել: «Մի քանի օրից մեկնում ենք Թբիլիսի ուսումնամարզական հավաքի, որին կմասնակցեն նաև երիտասարդ մարմնամարզիկները»,- եզրափակեց մասնագետը:

Հավաքականի մարզիչ Սոս Սարգսյանը ևս գոհունակություն հայտնեց մարզիկների գրանցած արդյունքից և կատարած աշխատանքից՝ շեշտելով, որ մարզիկների ելույթը սպասվածից ավելին էր:

Դոհայում կայացած աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին Հայաստանի հավաքականը մասնակցել է 4 մարզիկով: Արթուր Դավթյանը հենացատկերի վարժությունում գրավել է երրորդ, Արթուր Թովմասյանը օղակեների վարժությունում՝ երկրորդ, իսկ Վահագն Դավթյանը նույն օղակների վարժությունում՝ երրորդ տեղը: Հարություն Մերդինյանը նժույգաթափերի վարժությունում 5-րդն էր:



Լրահոս
Ռոնալդուն հնարավոր է հեռանա «Յուվենտուսից» Կլոպն անհամբեր սպասում է «Բարսելոնա»-ի դեմ խաղին Սամվել Տեր-Սահակյանը 6-րդն է Բուդապեշտում Եվրոպայի լիգայում կկայանան պատասխան խաղերը Շախմատի վետերանների թիմը հաղթել է աշխարհի առաջնության երկրորդ տուրում 7 գոլ մեկ խաղում. «Տոտենհեմ»-ը դուրս թողեց ՉԼ-ից «Մանչեսթեր Սիթի»-ին «Լիվերպուլ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ Շախմատի վետերանների ԱԱ. մերոնք մեկնարկել են հաղթանակով Սամվել Տեր-Սահակյանն առայժմ 3-րդ տեղում է Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպական երկրորդ խաղերին Չեմպիոնների լիգայում կկայանան քառորդ եզրափակչի ևս երկու հանդիպում Պետրոսյանը Ռեյկյավիկում կիսեց 1-8-րդ տեղերը Դանիելյանը կես միավոր է զիջում Եվրոպայի առաջնության առաջատարին «Այաքս»-ն այս անգամ էլ հաղթեց «Յուվենտուս»-ին և դուրս եկավ ՉԼ կիսաեզրափակիչ «Բարսելոնա»-ն հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին և ՉԼ կիսաեզրափակչում է «Արագած»-ը ձգտելու է հաջորդ տարի ևս հաղթել բասկետբոլի առաջնությունում Բասկետբոլի Ա լիգան արդարացրեց սպասելիքները. Պողոսյան Բանանցի 7 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Մ19 հավաքական Էլինա Դանիելյանը կես միավորով է ետ Եվրոպայի առաջնության առաջատարից «Արարատ-Արմենիա»-ն Հայաստանի առաջնության առաջատարն է «Արսենալ»-ը հաղթեց «Ուոթֆորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին Մարզիկ Մանվել Մամոյանը Գինեսի բացարձակ ռեկորդակիր դառնալու հավակնություն ունի «Շիրակ»-«Արցախ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց Նորից նախկին տեղում. Խաշմանյանը վերագլխավորեց «Ալաշկերտը» Էլինա Դանիելյանը Եվրոպայի առաջնության առաջատարներից է Անուշ Գրիգորյանը դարձել է բռնցքամարտի աշխարհի գավաթակիր Արսեն Ջուլֆալակյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Շեցին-2019․ Վահագն Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վարոյանը մասնակցել է «Ուրալ»-ի ամբողջ խաղին Սիմոն Մարտիրոսյան. Միանշանակ, այս հաղթանակն ամբողջ հայ ժողովրդինն է Ծանրորրդ Արփինե Դալալյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում Մանեն ճանաչվել է ԱՊԼ-ի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ Ըմբիշ Արթուր Շահինյանը պարտվեց 1/8 եզրափակչում Սարկիսովը մասնակցեց «Ենիսեյ»-ի հերթական խաղին Մաքսիմ Մանուկյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում. Եվրոպայի առաջնություն Ջուլֆալակյանը հաղթեց առաջին սփոփիչ գոտեմարտում Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է Բռնցքամարտիկները դուրս են եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Սամվել Գասպարյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
website by Sargssyan