USD
EUR
RUB

Պարտվում ենք նաև տանը. Հայաստան-Ֆինլանդիա 0:2

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2020 J խմբի երկրորդ խաղում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Ֆինլանդիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի հավաքականը հանդիպման 13-րդ րոպեին լավ գրոհ կազմակերպեց, որը, սակայն չկարողացավ եզրափակել Բրիասկո-Բալեկյանը: Այստեղ գործեց ֆուտբոլի չգրված օրենք՝ գոլ չես խփում դու, խփում են քեզ: Առաջին իսկ արագ հակագրոհին Ֆինլանդիայի ընտրանին առաջ անցավ հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Ֆրեդրիկ Յենսենը: Բաց թողած գնդակից հետո Հայաստանի ընտրանին ամեն դեպքում փորձում էր և ուներ մի քանի լուրջ հնարավորություն հավասարեցնելու հաշվի տարբերությունը, սակայն ապարդյուն: Նույնիսկ մի պահ ընթարում տեղի ունեցավ Հենրիխ Մխիթարյանի և ֆին ֆուտբոլիստի միջև: Ի վերջո թիմերը հանգստի գնացին ֆինների նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսը Հայաստանի ընտրանին մեծ տեմպով սկսեց, բայց ֆիններն անթերի էին գործում: Ֆիննական ուժեղ պաշտպանությանը Հայաստանի ընտրանին չէր կարողանում ոչինչ հակադրել: Փոխարենը ֆինները հեշտությամբ գտան Հայաստանի հավաքականի խոցելի օղակը խաղի 77-րդ րոպեին և կրկնապատկեցին հաշվի տարբերությունը: Գոլը խփեց Պիրի Սոիրին:

Եվրո-2020-ի ընտրական փուլի երկրորդ խաղում ևս Արմեն Գյուլբուդաղյանցի սաները պարտվեցին. Հայաստան-Ֆինլանդիա՝ 0:2:

Հայաստանի հավաքականի Եվրո-2020-ի երրորդ խաղը կանցկացնի հունիսի 8-ին՝ Երևանում ընդունելով Լիխտենշտեյնին:

Լրահոս
Ռոնալդուն հնարավոր է հեռանա «Յուվենտուսից» Կլոպն անհամբեր սպասում է «Բարսելոնա»-ի դեմ խաղին Սամվել Տեր-Սահակյանը 6-րդն է Բուդապեշտում Եվրոպայի լիգայում կկայանան պատասխան խաղերը Շախմատի վետերանների թիմը հաղթել է աշխարհի առաջնության երկրորդ տուրում 7 գոլ մեկ խաղում. «Տոտենհեմ»-ը դուրս թողեց ՉԼ-ից «Մանչեսթեր Սիթի»-ին «Լիվերպուլ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ Շախմատի վետերանների ԱԱ. մերոնք մեկնարկել են հաղթանակով Սամվել Տեր-Սահակյանն առայժմ 3-րդ տեղում է Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպական երկրորդ խաղերին Չեմպիոնների լիգայում կկայանան քառորդ եզրափակչի ևս երկու հանդիպում Պետրոսյանը Ռեյկյավիկում կիսեց 1-8-րդ տեղերը Դանիելյանը կես միավոր է զիջում Եվրոպայի առաջնության առաջատարին «Այաքս»-ն այս անգամ էլ հաղթեց «Յուվենտուս»-ին և դուրս եկավ ՉԼ կիսաեզրափակիչ «Բարսելոնա»-ն հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին և ՉԼ կիսաեզրափակչում է «Արագած»-ը ձգտելու է հաջորդ տարի ևս հաղթել բասկետբոլի առաջնությունում Բասկետբոլի Ա լիգան արդարացրեց սպասելիքները. Պողոսյան Բանանցի 7 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Մ19 հավաքական Էլինա Դանիելյանը կես միավորով է ետ Եվրոպայի առաջնության առաջատարից «Արարատ-Արմենիա»-ն Հայաստանի առաջնության առաջատարն է «Արսենալ»-ը հաղթեց «Ուոթֆորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին Մարզիկ Մանվել Մամոյանը Գինեսի բացարձակ ռեկորդակիր դառնալու հավակնություն ունի «Շիրակ»-«Արցախ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց Նորից նախկին տեղում. Խաշմանյանը վերագլխավորեց «Ալաշկերտը» Էլինա Դանիելյանը Եվրոպայի առաջնության առաջատարներից է Անուշ Գրիգորյանը դարձել է բռնցքամարտի աշխարհի գավաթակիր Արսեն Ջուլֆալակյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Շեցին-2019․ Վահագն Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վարոյանը մասնակցել է «Ուրալ»-ի ամբողջ խաղին Սիմոն Մարտիրոսյան. Միանշանակ, այս հաղթանակն ամբողջ հայ ժողովրդինն է Ծանրորրդ Արփինե Դալալյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում Մանեն ճանաչվել է ԱՊԼ-ի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ Ըմբիշ Արթուր Շահինյանը պարտվեց 1/8 եզրափակչում Սարկիսովը մասնակցեց «Ենիսեյ»-ի հերթական խաղին Մաքսիմ Մանուկյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում. Եվրոպայի առաջնություն Ջուլֆալակյանը հաղթեց առաջին սփոփիչ գոտեմարտում Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է Բռնցքամարտիկները դուրս են եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Սամվել Գասպարյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
website by Sargssyan