Գրոսմայստերները մեկնարկել են «Բուդապեշտ Սփրինգ» միջազգային մրցաշարում
11/04/2019 13:54
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրոսմայստերները մասնակցում են Բուդապեշտի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայում մեկնարկել է «Բուդապեշտ Սփրինգ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 29 երկրների 145 շախմատիստներ: Մրցաշարի մասնակիցների թվում են 23 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը և Արամ Հակոբյանը: Մրցաշարում կայացել են մեկնարկային առաջին և երկրորդ տուրերի պարտիաները:
2 տուրից հետո աղյուսակը 2-ական միավորով գլխավորում են 13 շախմատիստ: Արամ Հակոբյանը վաստակել է 1.5, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ 1 միավոր: