Կանայք մեկնարկում են Եվրոպայի շախմատի առաջնությունում
11/04/2019 14:13
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ շախմատիստները մեկնարկում են կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկում է Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը: Մրցաշարին մասնակցելու են 31 երկրների 129 շախմատիստներ: Աշխարհամասի գլխավոր ստուգատեսում Հայաստանը կներկայացնեն 5 շախմատիստուհի՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանը և Սիրանույշ Ղուկասյանը: Մրցաշարի արդյունքներով 14 շախմատիստուհի իրավունք կնվաճի մասնակցելու Աշխարհի Գավաթի խաղարկությանը: