Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 8-րդն է բազմամարտում. Եվրոպայի առաջնություն

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 8-րդն է բազմամարտում. Եվրոպայի առաջնություն

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ընտրանու անդամ Արթուր Դավթյանը բազմամարտի եզրափակչում հավաքելով 83.097 միավոր` գրավեց 8-րդ տեղը: Դավթյանն ապահովեց Եվրոպական խաղերին իր մասնակցությունը:

Առանձին վարժություններում եզրափակիչ են դուրս եկել նաև Վահագն Դավթյանը և Արթուր Թովմասյանը: Նրանք կմրցեն ապրիլի 13-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում