Մկրտչյանը և Դանիելյանը շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարներից են

Մկրտչյանը և Դանիելյանը շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարներից են

 

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ շախմատիստները շարունակում են հաջող ելույթները կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թուրքական Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության երկրորդ տուրում հաղթանակ տոնեցին Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը և Լիլիթ Մկրտչյանը: Աննա Սարգսյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան, իսկ Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեց:

Այս տուրից հետո Դանիելյանը և Մկրտչյանը մրցաշարային աղյուսակի առաջատարներից են:

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է թուրքական Անթալիա քաղաքում: Մրցաշարին մասնակցելու են 31 երկրների 129 շախմատիստներ: Այն կեզրափակվի ապրիլի 22-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում