Ջուլֆալակյանը հաղթեց առաջին սփոփիչ գոտեմարտում

Ջուլֆալակյանը հաղթեց առաջին սփոփիչ գոտեմարտում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 77 կգ քաշում Արսեն Ջուլֆալակյանը հաղթեց առաջին սփոփիչ գոտեմարտում` գերազանցելով ադրբեջանցի մրցակցին 2:1 հաշվով և այժմ պետք է մրցի երկրորդ սփոփիչում` մոլդովացի Դանիել Կատարագայի հետ։

Նախօրեին 77 կգ քաշում Արսեն Ջուլֆալակյանը մեկնարկային գոտեմարտում հաղթանակ տոնեց՝ 5:3 հաշվով հաղթելով Նիդերլանդներից Մարսել Ստերկենբուրգին, սակայն պարտվեց 1/8 եզրափակիչում՝ 7:3 հաշվով զիջելով գերմանացի Ռոնալդ Շվարցին:

Ըմբշամարտի Եվրոպայի այս տարվա առաջնությունն անցկացվում է Բուխարեստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում