Մաքսիմ Մանուկյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում. Եվրոպայի առաջնություն

Մաքսիմ Մանուկյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում. Եվրոպայի առաջնություն

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մաքսիմ Մանուկյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության 87 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանը սփոփիչ գոտեմարտում 6:3 հաշվով պարտվեց Գերմանիայից Դենիս Կուդլային:

Նախօրեին 87 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, որտեղ մրցեց ադրբեջանցի Իսլամ Աբասովի հետ և պարտվեց 1:6 հաշվով:

Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը մեկնարկում բացարձակ հաղթանակ տոնեց, այնուհետև 1/8 եզրափակչում ևս հաղթանակ տոնեց` 8:0 հաշվով գերազանցելով ռումինացի Ալեքսանդրու Կարասին:

77 կգ քաշում Արսեն Ջուլֆալակյանը հաղթեց սփոփիչ երկրորդ գոտեմարտում և այժմ կմրցի Եվրոպայի բրոնզե մեդալի համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում