Ռուբեն Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ռուբեն Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամներն ավարտեցին ելույթները Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վրաստանի Բաթում քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ վերջին պայքարի մեջ մտան գերծանր քաշայինները:

Այս քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը: Պոկում վարժությունում Ալեքսանյանը բարձրացրեց 190 կգ, հետո 195 կգ, սակայն չկարողացավ գլխավերևում պահել 200 կգ: Գոռ Մինասյանը բարձրացրեց միայն 200 կգ և նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Պոկում ձևում աշխարհի ռեկորդ սահմանեց Լաշա Տալախաձեն, ով գլխավերևում պահեց 218 կգ:

Հրում վարժությունում Մինասյանը հրեց միայն 222 կգ: Հետագայում չկարողացավ գլխավերևում պահել 234 կգ: Ռուբեն Ալեքսանյանը հրում վարժությունում ըստ հերթականությամբ բարձրացրեց 240 կգ և 245 կգ հրում ձևում դառնալով փոքր արծաթե մեդալակիր: Երկամարտի 440 կգ արդյունքով Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում