Անուշ Գրիգորյանը դարձել է բռնցքամարտի աշխարհի գավաթակիր

Անուշ Գրիգորյանը դարձել է բռնցքամարտի աշխարհի գավաթակիր

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի կանանց թիմի անդամ Անւոշ Գրիգորյանը դարձավ աշխարհի գավաթակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը եզրափակչում հաղթեց Իռլանդիայի ներկայացուցչին ու նվաճեց ոսկե մեդալ:

Եզրափակչում հայ բռնցքամարտիկը մրցում էր Իռլանդիայից Կարլի Մկնաուլի հետ:

 

 
Հետևեք մեզ նաև Telegram-ում