«Արսենալ»-ը հաղթեց «Ուոթֆորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

«Արսենալ»-ը հաղթեց «Ուոթֆորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 34-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը հյուրընկալվեց «Ուոթֆորդ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կեսի մեկնարկից 10 րոպե անց «զինագործներն» առաջ անցան հաշվի մեջ: Աչքի ընկավ Օբամեյանգը: Իսկ խաղի 11-րդ րոպեին «Ուոթֆորդ»-ը մնաց 10 ֆուտբոլիստներով, քանի որ որ կարմիր քարտ ստացավ Տրոյ Դիները: Առաջին կեսում «Արսենալ»-ն այնքան էլ դիտարժան խաղ չէր ցուցադրում:

Երկրորդ կեսում վիճակագրությամբ գնդակին հիմնականում տիրում էին լոնդոնյանը ակումբի ֆուտբոլիստները: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն, ով «զինագործների» մեկնարկային կազմում էր, մի քանի լավ հնարավորություն բաց թողեց աչքի ընկնելու համար: Ի վերջո «Արսենալ»-ը հաղթեց «Ուոթֆորդ»-ին 0:1 հաշվով:

Այս տուրից հետո «Արսենալ»-ը կրկին մեկ տեղով բարձրացավ մրցաշարային աղյուսակում և 66 միավորով 4-րդ տեղում է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում