Էլինա Դանիելյանը կես միավորով է ետ Եվրոպայի առաջնության առաջատարից

Էլինա Դանիելյանը կես միավորով է ետ Եվրոպայի առաջնության առաջատարից

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 5-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թուրքական Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության այս տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան, Սիրանուշ Ղուկասյանը հաղթանակ տոնեց, իսկ Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Սարգսյանը պարտություն կրեցին:

5-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը կես միավորով է ետ առաջատարներից և ունի 4 միավոր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում