Բանանցի 7 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Մ19 հավաքական

Բանանցի 7 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Մ19 հավաքական

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: «Բանանցի» ֆուտբոլիստներ Նարեկ Հովհաննիսյանը, Արսեն Եղիազարյանը, Արման Ղազարյանը, Սերգեյ Մկրտչյանը, Տիգրան Այունցը, Նարեկ Գրիգորյանը և Գևորգ Տարախչյանը հրավիրվել են մինչև 19 տարեկանների հավաքական, որտեղ ապրիլի 18-20-ը կանցկացնեն հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում:Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Հավաքի ավարտին՝ ապրիլի 20-ին ժամը 12:00-ին, տեղի կունենա ընկերական հանդիպում Մ19 հավաքականի և «Արցախ» ՖԱ-ի միջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում