Սամվել Տեր-Սահակյանն առայժմ 3-րդ տեղում է

Սամվել Տեր-Սահակյանն առայժմ 3-րդ տեղում է

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայում ավարտին է մոտենում «Բուդապեշտ Սփրինգ» շախմատային միջազգային մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջին տուրից առաջ Արտյոմ Տիմոֆեևը և Վլադիմիր Օնիշչուկը 6.5-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Սամվել Տեր-Սահակյանը և Արամ Հակոբյանը վաստակել են 6-ական միավոր և կիսում են 3-րդ հորիզոնականը:

Կայանալիք վերջին տուրում երկու հայ գրոսմայստերները մրցելու են միմյանց դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում