«Լիվերպուլ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Լիվերպուլ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլ»-ը հյուրընկալվեց «Պորտու»-ին և նորից հաղթեց, դուրս եկավ կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկու ակումբներն էլ հադիպման մեկնարկում չօգտագործեցին իրենց պահերը մինչև 26-րդ րոպե, երբ Մանեն առաջ մղեց «Լիվերպուլ»-ին: Առաջին կեսում վիճակագրությամբ առավելությունը «Պորտու»-ի կողմն էր, բայց թիմերը հանգստի գնացին 0:1 հաշվով հօգուտ անգլիական ակումբի:

Երկրորդ կեսի 65-րդ րոպեին «Լիվերպուլ»-ի երկրորդ գնդակն ուղարկեց Սալահը, բայց 4 րոպե անց՝ 69-րդ րոպեին, «Պորտու»-ից Միլիտաոն կրճատեց հաշվի տարբերությունը: Խաղակեսի վերջնամասում՝ 77-րդ րոպեին, «Լիվերպուլ»-ը խփեց երրորդ գնդակը: Աչքի ընկավ Ֆիրմինոն: Երկու խաղերի 1:5 հաշվով ՉԼ կիսաեզրափակիչ դուրս եկավ «Լիվերպուլ»-ը:

Կիսաեզրափակչում կմրցեն «Բարսելոնա»-«Լիվերպուլ» զույգը:

«Լիվերպուլ»-ը Չեմպիոնների լիգայում հաղթել է 5 անգամ: Վերջին անգամ 2005 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում