7 գոլ մեկ խաղում. «Տոտենհեմ»-ը դուրս թողեց ՉԼ-ից «Մանչեսթեր Սիթի»-ին

7 գոլ մեկ խաղում. «Տոտենհեմ»-ը դուրս թողեց ՉԼ-ից «Մանչեսթեր Սիթի»-ին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական դաշտում ընդունեց «Տոտենհեմ»-ին և գոլառատ խաղում դուրս չեկավ կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկցի 12 րոպե անց թիմերն արդեն 4 գնդակ խաղին խփել: Նախ 4-րդ րոպեին Ստերլինգը առաջ մղեց «քաղաքայիններին», 3 րոպե անց՝ 7-րդ րոպեին Սոն վերականգնեց հաշվի հավասարությունը:10-րդ րոպեին Սոն դուբլ ձևակերպեց, իսկ 11-րդ րոպեին Սիլվան նորից հավասարեցրեց հաշվի տարբերությունը՝ 2:2:

Երկրորդ կեսը «Մանչեսթեր Սիթի»-ն մեծ ուժերով սկսեց և տարածքային առաջվելությունը գոլի վերածեց 59-րդ րոպեին: Աչքի ընկավ Ագուերոն: Բայց 73-րդ րոպեին Լյորենտեն փոխարինման դուրս եկավ և խփեց «Տոտենհեմ»-ի 3-րդ գնդակը: Խաղն ավարտվեց 4:3 հօգուտ «Մանչեսթեր Սիթի»-ին: Երկու խաղերի ընդհանուր 4:4 հաշվով հաջորդ փուլի՝ կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց «Տոտենհեմ»-ը՝ մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ:

Թիմը կիսաեզրափակչում կմրցի «Այաքս»-ի հետ:

«Տոտենհեմ»-ը երբեք չի հաղթել Չեմպիոնների լիգայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում