Սամվել Տեր-Սահակյանը 6-րդն է Բուդապեշտում

Սամվել Տեր-Սահակյանը 6-րդն է Բուդապեշտում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Բուդապեշտի միջազգային մրցաշարում մրցանակային տեղ չզբաղեցրեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջազգային մրցաարի 9-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը և Արամ Հակոբյանը մրցում էին միմյանց հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր Սամվել Տեր-Սահակյանը 6-րդն է, իսկ Արամ Հակոբյանը՝ 7-րդը: Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանից Արտյոմ Տիմոֆեևը՝ 7 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում