«Արսենալ»-ը Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում է. Մխիթարյան մասնակցեց «Նապոլի»-ի դեմ խաղին

«Արսենալ»-ը Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում է. Մխիթարյան մասնակցեց «Նապոլի»-ի դեմ խաղին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ՝ երկու խաղերի ընդհանուր 0:3 հաշվով հաղթելով «Նապոլի»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Արսենալ»-ը հյուրընկալվել էր իտալական ակումբին: Առաջին կեսում թեպետ վիճակագրությամբ առավելություն ուներ «Նապոլի»-ն, սակայն ստանդարտ իրավիճակն ճիշտ օգտագործեց «Արսենալ»-ը: Լյակազեթի դիպուկ հարվածով առաջ մղեց «զինագործներին»: Ի վերջո լոնդոնյան ակումբը հաղթեց նվազագույն առավելությամբ և դուրս եկավ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 34-րդ րոպեին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում