Դանիելյանը մեկ միավորով է զիջում առաջատարին. Եվրոպայի առաջնություն

Դանիելյանը մեկ միավորով է զիջում առաջատարին. Եվրոպայի առաջնություն

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Դանիելյանը մեկ միավորով է զիջում առաջատարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թուրքական Անթալիա քաղաքում մեկօրյա հանգստից հետո վերսկսվեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Մրցաշարի 7-րդ տուրում Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները: Աննա Սարգսյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիա Գևորգյանը հաղթանակ տոնեցին:

Այս տուրից հետո Էլինա Դանիելյանը առաջատարից հետ է մեկ միավորով և ունի 5 միավոր: 6 միավորով Ալինա Կաշլինկայան միանձնյա առաջատարն է: Լիլիթ Մկրտչյանն ունի 4,5 միավոր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում