«Ֆրանկֆուրտ»-ը, «Չելսի»-ն և «Վալենսիա»-ն Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում են

«Ֆրանկֆուրտ»-ը, «Չելսի»-ն և «Վալենսիա»-ն Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում են

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի ուղեգրեր նվաճեցին «Ֆրանկֆուրտ»-ը, «Չելսի»-ն և «Վալենսիա»-ն, ինչպես նաև «Արսենալ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Վալենսիա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Վիլիառեալ»-ին: Լատոյի և Պարեխոյի գոլերի շնորհիվ «Վալենսիա»-ն կրկին հաղթեց և երկու խաղերի ընդհանուր 5:1 հավով դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Լոնդոնի «Չեսլի»-ն տանը մրցեց Պրահայի «Սլավիա»-ի դեմ: «Ազնվականները» կարողացան այս խաղում ևս հաղթել «Սլավիա»-ն 4:3 հաշվով: Լոնդոնյան ակումբը շարունակում է պայքարը կիսաեզրափակչում՝ քառորդ եզրափակչի երկու խաղերի ընդհանուր 5:3 հաշվով հաղթանակի շնորհիվ:

Գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքի համապատասխան թիմը մրցեց պորտուգալական «Բենֆիկա»-ի հետ: «Ֆրանկֆուրտ»-ը պատասխան խաղում հաղթեց պորտուգալական թիմին 2:0 հաշվով: Երկու խաղերի ընդհանուր 4:4 հաշվից հետո արտագնա խաղում խփած գոլի շնորհվի կիսաեզրափակիչ դուրս եկավ «Ֆրանկֆուրտ»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում