Վարդան Մինասյանը դժգոհ է առաջնության խիտ խաղացանկից

Վարդան Մինասյանը դժգոհ է առաջնության խիտ խաղացանկից

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը դժգոհ է առաջնության խիտ խաղացանկից:

«Բոլոր թիմերի համար էլ դժվար է, ինչ խոսք: Նման գրաֆիկով խաղալն իսկապես շատ բարդ է: Խաղերի ժամանակ նկատելի է դառնում, որ ֆուտբոլիստներն իրենց բոլոր հնարավորությունները չեն ցուցադրում և, կարելի է ասել, թարմ ուժերով չեն հանդես գալիս: Նման դեպքերում ֆուտբոլիստների խաղը կախված է լինում իրենց հոգեբանական վիճակից: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ բոլոր թիմերն էլ հավասար պայմաններում են, և նման խիտ գրաֆիկը վնասում է առաջնության դիտարժանությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մինասյանը խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը 27 տուրերից հետո գլխավորում է «Արարատ-Արմենիա»-ն, որն ունի 43 միավոր: Երկրորդ տեղում 42 միավորով «Բանանց»-ն է, իսկ եռյակի վերջում «Փյունիկ»-ն և «Ալաշկերտ»-ն են 40-ական միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում