Ռոբերտ Արզումանյանը կաշխատի «Փյունիկ»-ի մարզչական շտաբում

Ռոբերտ Արզումանյանը կաշխատի «Փյունիկ»-ի մարզչական շտաբում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը կաշխատի «Փյունիկ»-ի մարզչական շտաբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Փյունիկ»-ը: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրի «Գանձասար-Կապանի» դեմ խաղից սկսած՝ «Փյունիկը» կգլխավորի Ալեքսանդր Թարխանովը։

Ռուս մասնագետի շտաբում են ընդգրկվել Սուրեն Չախալյանը (մարզիչ), Հայկ Կիրակոսյանը (դարպասապահների մարզիչ) և Ռոբերտ Արզումանյանը (թարգմանիչ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում