Չինացի ծանրորդը դարձավ Օլիմպիական չեմպիոն՝ նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով

Չինացի ծանրորդը դարձավ Օլիմպիական չեմպիոն՝ նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով

Չինացի ծանրորդ Շի Չժիյունը ոսկե մեդալ է նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերում`մինչև 73 կիլոգրամ քաշային կարգում:

Չինացի ծանրամարտիկը բարձրացրեց ընդհանուր առմամբ 364 կիլոգրամ (պոկում վարժությունում՝ 166 կգ, հրում վարժությունում՝ 198 կգ)՝ սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ:

Նախորդ ռեկորդը (363 կգ) նույնպես պատկանում էր Շիին: Չինացու ակտիվում համաշխարհային ռեկորդներ են նաև պոկում վարժությունում (169 կգ) և հրում վարժությունում (198 կգ):

Աղբյուր՝ ArmSport.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում