Nike-ը չի երկարաձգի պայմանագիրը «Ման. Յունայթեդի» հետ

Nike-ը չի երկարաձգի պայմանագիրը «Ման. Յունայթեդի» հետ

Մարզական պարագաներ արտադրող հայտնի «Nike» ընկերությունը չի երկարաձգի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ համագործակցության պայմանագիրը, որն ավարտվում է 2015-ի հուլիսին։

Ընկերությունը բանակցել է պայմանագրի երկարաձգման շուրջ, սակայն արդյունքում հրաժարվել է այդ գաղափարից անգլիական ակումբի բարձր ֆինանսական պահանջների պատճառով. «Ման. Յունայթեդը» տեխնիկական հովանավորից տարեկան ավելի քան 60 մլն եվրո է ակնկալում։

Ներկա պայմանագրով ակումբը 23,3 ֆունտ է ստանում, ինչին գումարվում են «Ման. Յունայթեդի» լոգոյով արտադրանքի վաճառքից տոկոսները։

«Ման. Յունայթեդն» ու «Nike» ընկերությունը համագործակցում են 2002-ից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում