Լաուդու. «Ֆորմուլա-1»-ի խնդիրն այլընտրանքի բացակայությունն է

Լաուդու. «Ֆորմուլա-1»-ի խնդիրն այլընտրանքի բացակայությունն է

«Մերսեդեսի» գործադիր տնօրեն Նիկի Լաուդան կարծում է, որ «Ֆորմուլա-1»-ի վարկանիշի անկումը պայմանավորված է հեռուստատեսային հեռարձակումներում նորամուծությունների բացակայությունից:

««Ֆորմուլա-1»-ին նոր ու լուրջ փոփոխություններ են հարկավոր: Հաշվի առնելով կապի միջոցների աճը` հանրությունը ցանկանում է արշավները այլ կերպ դիտել: Տրամաբանական է, որ երիտասարդ սերնդի ներկայացուցիչն այլ ձգտումներ ու առաջնահերթություններ ունի: Աշխարհում ամեն ինչ փոխվում է, բացի «Ֆորմուլա-1»-ից: 

Երիտասարդները չեն ցանկանում տանը նստել կիրակի օրերին ու երկու ժամ ընտանիքի անդամների հետ հետևել ավտոարշավներին: Խնդիրն այն է, որ այլընտրանք չկա այսօր: Դուք չեք կարող նստել լողափին ու սմարթֆոնով դիտել մրցումը»,-ասել է Լաուդուն: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում