Շումախերը շուտով տուն կվերադառնա

Շումախերը շուտով տուն կվերադառնա

«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, ով 2013 թվականի դեկտմեբերին դահուկներով սահելիս ընկնելու պատճառով հայտնվել էր կոմայում, շատ շուտով կկարողանա վերականգնողական փուլն իր տանն անցնել: 

Վեց ամիս կոմայի մեջ մնալուց հետո Շումախերն արթնացել է, բայց ամբողջ կյանքում հաշմանդամ է մնալու: Նա տեղափոխվել է Լոզանի վերականգնողական կենտրոն, որը շատ մոտ է նրա տանը: 

Մինչև ամռան վերջը Շումախերը կմնա բուժհաստատությունում, այնուհետև կկարողանա բուժումը տանը շարունակել: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում