Հեմիլտոնը բանակցում է պայմանագիրը երկարաձգելու հարցում

Հեմիլտոնը բանակցում է պայմանագիրը երկարաձգելու հարցում

«Daily Mail»-ի հաղորդած տեղեկատվության համաձայն` «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լուիս Հեմիլտոնը նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ բանակցություններ է վարում ակումբի ղեկավարության հետ:

Վերջերս գերմանական ակումբը երկարաձգեց Նիկո Ռոսբերգի հետ պայմանագիրը, իսկ այժմ ցանկանում է համաձայնություն ձեռք բերել նաև Հեմիլտոնի հետ: Հավելենք` Լուիս Հեմիլտոնի` «Մերսեդեսի» հետ գործող պայմանագիրը վավերական է մինչև 2015 թվականի մրցաշրջանի ավարտը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում