Ֆետտել. Կվյատի օրինակով տեսնում ենք` ամեն ինչ հնարավոր է

Ֆետտել. Կվյատի օրինակով տեսնում ենք` ամեն ինչ հնարավոր է

«Ֆորմուլա 1»-ի քառակի չեմպիոն Սեբաստյան Ֆետտելն նշել է` հիասթափված չէ, որ  2014 թվականի մրցաշրջանի առաջին փուլում «Տորո Ռոսսոյի» ավտոարշավորդ Դանիել Կվյատը միավոր է վաստակել` այդպիսով դառնալով մրցաշարի պատմության ամենաերիտասարդ մարզիկն, ում հաջողվել է միավոր վաստակել: Մինչև Կվյատի ցուցանիշը, ռեկորդակիրը Ֆետտելն էր:

«Իրականում Ավստրալիայի Գրան-պրիի ժամանակ ուրախ էի Դանիելի համար: Անխոս, այդ արշավի ժամանակ նա հիանալի կատարեց իր աշխատանքը, և բախտի գործոն չէր կարող լինել: Դա հիանալի է, չէ՞ որ ռեկորդները նրա համար են, որ վաղ թե ուշ դրանք գերազանցեն: Շատերը համոզված են, որ իմ որոշ հաջողություններ երբեք չեն կրկնվի, բայց Կվյատի օրինակով տեսնում ենք, որ ամեն ինչ հնարավոր է»,-Ֆետտելի խոսքը մեջբերել է «Газета.ru»-ն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում