Ըստ Ալոնսոյի` ընթացիկ մրցաշրջանի անակնկալի հեղինակը «Մերսեդեսն» է

Ըստ Ալոնսոյի` ընթացիկ մրցաշրջանի անակնկալի հեղինակը «Մերսեդեսն» է

«Ֆերրարիի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանի գլխավոր անակնկալը մատուցել են «Մերսեդեսի» ավտոարշավորդները` Գրան-պրիների ժամանակ գրանցելով հիանալի արդյունքներ:

«Հավանաբար ամենաշատը զարմացրել է «Մերսեդեսը»: Նախամրցաշրջանային թեստավորման ժամանակ, երբ մենք դեռ նոր էինք սկսել աշխատել նոր բոլիդներով, «Մերսեդեսի» մոտ ամեն ինչ ստացվում էր միանգամից, իսկ մյուսներն ունենում էին խնդիրներ: Նրանք հաղթել են 10 Գրան-պրիներից 8-ում և բոլոր դեպքերում եղել են լավագույն եռյակում: Այնպես որ, հենց «Մերսեդեսն» էլ այս մրցաշրջանի անակնկալն է:

Մենք առաջընթաց ենք գրանցել, սակայն պետք է կարողանանք լուծել առկա խնդիրները և «Մերսեդեսի» հետ լինել նույն մակարդակի վրա»,-իսպանացի արշավորդի խոսքը մեջբերել է «Grandprix247»-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում