Օրվա անհաջողակը. Ինչպե՞ս այրվեց Հեմիլտոնի մեքենան (տեսանյութ, լուսանկարներ)

Հունգարորինգում ավարտվել է Հունգարիայի 2014թ-ի Գրան-պրիի որակավորման մրցումը, որում հաղթանակ է տոնել «Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը: Երկրորդ ժամանակը գրանցել է «Ռեդ Բուլլից» Սեբաստյան Ֆետտելը:

«Մերսեդեսի» մյուս ավտաորշավորդի` Լուիս Հեմիլտոնի համար օրն անհաջող ստացվեց. որակավորման մրցումների առաջին սեգմենտում Հեմիլտոնի մեքենան այրվեց, ինչի արդյունքում բրիտանացի արշավորդը դուրս մնաց փոուլի համար պայքարից: Հիշեցնենք, որ սա 2-րդ անընդմեջ Գրան-պրին է, երբ Հեմիլտոնը մեքենայի հետ կապված խնդիրների պատճառով դուրս է մնում փոուլի համար պայքարից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում