Ռոսբերգ. Հեմիլտոնի հետ մրցակցությունը հավելյալ անդրենալին է հաղորդում

Ռոսբերգ. Հեմիլտոնի հետ մրցակցությունը հավելյալ անդրենալին է հաղորդում

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգն ամփոփել է Հունգարիայի Գրան-պրիի որակավորման փուլըխոսել է վաղվա մրցարշավից ունեցած ակնկալիքներից և անդրադարձել է թիմակից Լուիս Հեմիլտոնի մեքենայի այրմանը:

«Վաղը հաղթանակի հասնելու համար բոլոր հնարավորությունները կունենամ, բայց չպետք է ռիսկի դիմեմ, պետք է հանգստությամբ հասնեմ եզրագծին` վաստակելով առավելագույն միավորներ:

Ցանկանում էի անձամբ մրցակցել Հեմիլտոնի հետ, քանի որ դա հավելյալ անդրենալին է հաղորդում: Թեպետ նրա հետ պայքար չի լինի, ես անչափ երջանիկ եմ:

Տհաճ է, երբ մեքենայի հետ կապված խնդիրներ են առաջանում, նման դեպքերում դու չես վերահսկում իրավիճակը: Ցավալի է, որ նման բաներ են լինում, թիմը պետք է աշխատի խնդիրները վերացնելու ուղղությամբ»,-Ռոսբերգի խոսքը մեջբերել է «Autosport»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում