Մասսա. Հունգարիայի Գրան-պրին թեթևություն հաղորդեց

Մասսա. Հունգարիայի Գրան-պրին թեթևություն հաղորդեց

«Ուիլյամսի» ավտոարշավորդ Ֆելիպե Մասսան պատմել է, որ Հունգարիայի Գրան-պրիում 5-րդ հորիզոնականը զբաղեցնելուց հետո մեծ ուրախություն է զգացել:

Հիշեցնենք, որ նախքան Հունգարիայի Գրան-պրին Սիլվերստոունում Մասսան բախվեց «Ֆերրարիի» ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենի հետ, իսկ Հոկկենհայմում պայքարը լքեց «Մակլարենի» նորեկ Կևին Մագնուսենի հետ բախման արդյունքում:

«Հաշվի առնելով այն, թե ինչեր տեղի ունեցան վերջին մրցաշարերի ժամանակ, Հունգարիայում եզրագծին հասնելը և ոչ վատ միավորները թեթևություն հաղորդեցին: Իհարկե, ինձ մաքուր արշավ էր պետք: Դա շատ կարևոր էր: Առաջին շրջանի ժամանակ շատ ուշադիր էի և հիանալի  է, որ կարողացա մինչև վերջ պայքարում մնալ»,-Մասսայի խոսքը մեջբերել է «Autosport»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում