Ռիկարդո. Չեմ ստի` ուրախ եմ, որ գերազանցում եմ Ֆետտելին

Ռիկարդո. Չեմ ստի` ուրախ եմ, որ գերազանցում եմ Ֆետտելին

«Ռեդ Բուլլի» ավտոարշավորդ Դանիել Ռիկարդոն խոստովանել է, որ ուրախ է վերջին շրջանում թիմակից Սեբաստյան Ֆետտելին անընդհատ գերազանցելու կապակցությամբ:

«Իհարկե, չեմ ստի` ուրախ եմ, որ գերազանցում եմ Ֆետտելին: Սեբաստյանը հիանալի արշավորդ է, այդ իսկ պատճառով նրա ներկայությամբ լավ արագություն ցույց տալն ինձ ոգևորում է: Դա հաճույք է պարգևում»,-Ռիկարդոյի խոսքը մեջբերված է «Motorsport-Total»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում